Skip to content Skip to sidebar Skip to footer

Նորամարգ գյուղ, Արարատի մարզ, 2018-2019

Մաս 2, մանկապարտեզի ճաշարանի վերանորոգում:

Նորամարգ գյուղի մանկապարտեզը սպասարկում է 65 երեխաների։ Մանկապարտեզի խոհանոցն ու ճաշարանը գտնվում էին ծայրահեղ անբարեկարգ վիճակում․ առանց օդափոխության, տարրական պարագաների և սարքավորումների։ Դա իրական մտահոգության պատճառ էր՝ մանկապարտեզը կանգնած էր փակման եզրին, ինչից կարելի էր խուսափել միայն շտապ վերանորոգման պարագայում։ Շնորհիվ IWAY-ի կողմից տրամադրված ֆինանսավորման վերանորոգվեց ողջ խոհանոցային տարածքը, փոխվեց խոհանոցի կահավորանքը, սարքավորումներն ու սպասքը։ Մանկապարտեզը շարունակեց գործել արդեն նոր բարեկարգ խոհանոցով։

Leave a comment