Աջակցություն կին ձեռներեցներին
Սոլակ գյուղի կին ձեռներեցների համար IWAY-ի միջոցներով ձեռք են բերվել արևային չորանոցներ:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն ծանոթացրել էր կանանց մրգերի և դեղաբույսերի չորացնելու տեխնոլոգիային: Չոր մրգերի և խոտաբույսերի նրանց առաջին արտադրանքը նույն տարում հաջողությամբ վաճառվեց Երևանում կազմակերպված Կանանց միջազգային օրվա տոնակատարությունների ժամանակ:
