Սարուխանյանների ընտանիքի տունը:
Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին IWAY-ի նվիրաբերած միջոցներով հնարավոր եղավ Լոռու մարզի Լեջան գյուղում ավարտին հասցնել Սարուխանյանների տան կիսատ շինարարությունը։ Այս ֆինանսական աջակցության և բազմաթիվ կամավորական ժամերի շնորհիվ Սարուխանյանների 7 հոգանոց ընտանիքը, 24 տարի մետաղյա տնակի մեջ ապրելուց հետո կարողացավ տեղափոխվել իրենց նորակառույց տունը։